▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Հովսեփյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվում «Կայարան» հեռուստասերիալում

 

 

 

 

 

 

 

 

 

Life.panorama.am-ը գրում է. Արդեն տևական ժամանակ է, ինչ «Կայարան» հեռուստասերիալում հեռուստադիտողը չի տեսնում Վարդան Հովսեփյանին, ով նախկինում մարմնավորում էր կենտրոնական հերոսներից մեկին: Երբ դերասանը ակտիվ խաղից հետո միանգամից կորչում է հեռուստադիտողի տեսադաշտից, անմիջապես սկսում են քննարկումներն ու բազմաթիվ ասեկոսեներ կապում տվյալ դերասանի հետ: Այս անգամ ևս բացառություն չի եղել:

Կայքը կապ է հաստատել Վարդան Հովսեփյանի հետ, ով այս թեմայի շուրջ նշել է.

«Այն, որ Վռամի կերպարը այս պահին չի երևում հեռուստասերիալում, դա պարզապես կապված է սցենարային գծի հետ, դա սցենարի հեղինակի որոշումն է, միևնույն ժամանակ ըստ սցենարի` Վռամի հերոսը դեռ վերադառնալու է: Այնպես որ, ես դեռ շարունակելու եմ ներգրավված լինել այդ հեռուստասերիալում»:

Նկատառմանը, թե շատերի կարծիքով Վարդանի ու «Կայարան» հեռուստասերիալի ստեղծագործական թիմի միջև անախորժություն է ծագել, դերասանը պատասխանել է.

«Նման բան չկա, մենք ունենք հիանալի հարաբերություններ: Ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ չկա իմ ու թիմի միջեւ, ու չի էլ կարող լինել, քանի որ բոլորն էլ շատ լավ մարդիկ են»:



Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее