«Եթե որեւէ մեկն իր աշխատանքի ընթացքում խախտում է իր լիազորությունները, բնական է, որ ՀՀ գործող օրենքների շրջանակում պետք է պատասխան տա»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով ՊԵԿ աշխատակիցների ձերբակալություններին:
Հարցին, թե աշխատակիցներին կրճատելիս կրճատել են նրանց, որոնք կաշառակե՞ր էին, թե՞ նրանց, որոնք թիկունք չունեին, Վարդան Հարությունյանը նկատեց. «Կրճատումների արդյունքում ես չեմ բացառում, որ լինեն սուբյեկտիվ մոտեցումներ, որովհետև մեկ ամսվա մեջ ամբողջ աշխատանքները իրականացնելու համար, իհարկե, դժվար է եղել: Այն աշխատակիցները, որոնք բարեխիղճ աշխատել են և միգուցե դուրս են մնացել աշխատանքից, մեր տեսադաշտից դուրս չեն մնա։ Ինչ վերաբերում է խոշոր տնտեսվարղներին ստվերից դուրս բերելուն, ապա, վստահեցնում եմ, որ ամեն օր աշխատում ենք։ Իսկ «Քեթրին գրուպ»-ում ստուգումներ կատարվում են։ «Քեթրին գրուպը» տնտեսվարող սուբյեկտ է և եթե այստեղ առաջանա ցանկացած խնդիր, բնական է` կլինեն ստուգումներ»:


