Հոկտեմբերի 27-ին կայացավ Վարդան Գալստյանի «Ես քեզ գտա» երգի պրեմիերան: Տեսահոլովակի ռեժիսորը Նիկ Էգիբյանն է, երաժշտության հեղինակը՝ Վարդան Գալստյանը, խոսքերը՝ Արթուր Սարգսյանի:
Երգը մի փոքրիկ բալլադ է՝ գտնված սիրո մասին: Երգի հեղինակը՝ Վարդան Գալստյանը, ցանկանում է, որ բոլոր երիտասարդները կյանքում գտնեն իրենց երազը և ամուր պահեն այն: