▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան` բաց տեսարաններին ամուսնու արձագանքի, հարաբերությունները թաքցնելու և ամուսնալուծության մասին

Tert.am-ը հարցազրույց ունի պարուհի, երգչուհի Վարդայի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

-Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էիք ամուսնալուծվել եք, քանի որ հանուն Ձեր ապագա ծրագրերի դեմ եք գնացել Ձեր ամուսնու արգելքներին։ Մի՞թե կարող եք հեշտությամբ կորցնել Ձեր սիրելիին` հանուն կարիերայի։

–Ես իրավիճակի ադեկվատության ներքին հասկացողություն ունեմ։ Իհարկե, կարևոր որոշումների դեպքում ես պետք է խորհրդակցեմ իմ տղամարդու հետ։ Սակայն իրականում ես մինչև հիմա կարծում եմ, որ հիմարություն է թույլ չտալ կնոջը կրթություն ստանալ միայն այն պատճառով, որ այդպես ես ուզում։ Կարծում եմ, որ ճիշտ եմ արել, որ ավարտել եմ համալսարանն ու անտեսել նրա բողոքները։

Հիմա է՞լ եք նույն սկզբունքով առաջնորդվում։

–Այժմ ինձ համար դեռ կարևոր է ինքնադրսևորումը։ Իհարկե, ես կարող եմ ինչ–որ բանից հրաժարվել, որպեսզի նեղություն չտամ տղամարդուն, սակայն եթե ես ցանկանամ չինարեն սովորել և դա օգնի ինձ բիզնեսի զարգացման հարցում, ես կուսումնասիրեմ չինարենը։ Իմ տղամարդը պարտավոր է աջակցել ինձ ինքնազարգացման հարցում։

Ինչու՞  էիք Ժամանակին թաքցնում Ձեր հարաբերությունները։

–Ինչ–որ չափով դա իմ նախկին ամուսինն էր ցանկանում։ Ինչպես և բոլոր կանայք, ես ցանկանում էի գոռալ իմ երջանկության մասին։ Ես հենց դա էլ անում էի՝ սոցիալական ցանցերը լցված էին իմ հարսանիքի լուսանկարներով։ Ավելի ուշ, երբ առաջին հոլովակն էինք նկարում՝ համաձայնության եկանք, որ իմ սեքսուալ կերպարը հետաքրքիր կլինի տղամարդկանց համար։ Բոլոր տղամարդիկ ցանկանում են մտածել, որ իրենց հավանած կերպարն ազատ է։ Ես ու ամուսինս քննարկել ենք դա։ Հենց նա է առաջարկել թաքցնել մեր հարաբերությունները, որպեսզի հետագայում շոու բիզնեսում ավելի մեծ հաջողություններ ունենամ։ Մենք ջնջեցինք բոլոր լուսանկարները, և ես ազատ աղջիկ դարձա բոլորի համար։ Երբ առաջին տեսահոլովակը թողարկեցինք՝ տղամարդկանց կողմից մեծ ուշադրության արժանացա։ Այնուհետև ես ու ուկրաինացի արտիստ Վիտալի Կոզլովսկին դուետ երգեցինք։ Այդ ժամանակ ես ամուսնացած էի, ամուսինս ներկա էր նկարահանումներին ու տեսնում էր, թե ինչպես են նկարահանում բոլոր բաց տեսարանները։ Ամեն բան նրա հսկողության տակ ու նրա թույլատվությամբ էր։ Իհարկե, բոլոր մարդիկ ցանկանում են մտածել, որ այն զույգերը, որոնք կադրում այդքան գեղեցիկ տեսք ունեն, կյանքում ևս ինչ–որ կապ ունեն։ Մենք թույլ տվեցինք  մարդկանց այդպես մտածել։ Շատերը կարծում էին, որ ես ու Վիտալին սիրավեպ ունենք, սակայն իրականում մենք պարզապես լավ ընկերներ ենք։ Ապահարզանից հետո ես ստիպված էի լռել իմ նախկին ամուսնու մասին։ Հնարավոր չէ պատմել մեկի մասին, ում մասին ոչ ոք չգիտի։ Ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե ինչու եմ տխուր և հոգումս ինչ է կատարվում։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչն է ավելի դժվար՝ թաքցնե՞լ հարաբերությունները, թե՞ ցուցադրել դրանք։ Այդ ամենից  պետք է ինքնուրույն գլուխ հանեի։ Instagram-ը ինչ–որ չափով հոգեբանի նման է։ Ասում են, եթե ցանկանում ես այլևս ցավ չզգալ, պետք է խոսես այդ մասին։ Դու հրապարակում ես անում, ներկայացնում ես քո զգացմունքները, մարդիկ մեկնաբանություններում ինչ–որ խորհուրդներ են տալիս, ու դու թեթևանում ես։ Դա նման է խմբակային հոգեբանական թերապիայի։ Միայն այն ժամանակ, երբ տարիներ անցան, ու ես հաղթահարեցի այդ ամենը՝ սկսեցի խոսել այն մասին, թե ինչ եմ զգացել, երբ ամուսնալուծվում էի։ Դա վերջերս է պատահել, երբ ես ոտքի եմ կանգնել ու հասկացել եմ, որ ամուսնալուծվելու հետ կապված ճիշտ որոշում եմ ընդունել։

Առավել ամնրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее