Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ երեկ կայացած «Голос» նախագծի նոկաուտ փուլի ժամանակ հայազգի մասնակից Սևակ Խանագյանը դուրս է մնացել հետագա պայքարից: Այս առիթով պարուհի Varda-ն իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է կատարել.
«Այս պահին դիտում եմ «Голос»-ը և վրդովվում... Չեմ հասկանում, ինչպես կարելի էր նախագծից դուրս թողնել ամենաուժեղ մասնակիցներից մեկին...Սևակի հետ ծանոթացել եմ մեկ տարի առաջ, երբ միասին հանդես էինք գալիս որպես ժյուրիի անդամ մանկական մրցույթներից մեկում: Այդ ժամանակ ես ծանոթ չէի նրա ծավալած գործունեությանը: Անձամբ ծանոթ լինելով նրա հետ՝ հստակ կարող եմ ասել, որ շատ հազվադեպ է լինում, երբ նման տաղանդավոր արտիստը նաև հիանալի մարդ է: Սևա, հավատում եմ քեզ, դու զիլ ես, և այս դեպքում մեր ազգանունների «յան» վերջավորությունն ամենևին էլ կապ չունի...»,- գրել է պարուհին: