ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը հայտնում է, որ ԶԼՄ ներկայացուցիչների առաջարկությունները հաշվի առնելով, նախապես ծրագրված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը հետաձգվել է:
Մամուլի ասուլիսը տեղի կունենա 2017 թվականի հունվարի առաջին տասնօրյակում, որի մասին նախապես կծանուցվի:
Վաղը տեղի կունենա կառավարության հերթական նիստը։


