▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի հանձնարարականները

«Այսօրվա նիստի ընթացքում հանձնարարել եմ ՀՀ գյուղատնտեսության նախարարին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ոլորտում առկա սելեկցիոն կայանները և սերմնաբուծությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել այդ ոլորտը զարգացնելու և համակարգելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ։ Նաև հանձնարարել եմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ 1-ամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով շրջանառության մեջ դնել «2017 թվականին գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցություն տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ նպատակ ունենալով այն ընդունել մինչև ս.թ. մայիսի 31-ը»,-գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում:

 

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է 2017թ. հուլիսի 1-ից կիրառությունից հանել «2013» և «2014» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը և 2018թ. հուլիսի 1-ից արգելել նշված թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը:

Գործադիրը հավանություն է տվել Արտադրատեսակների համար արտադրողի (ներկրողի) պատասխանատվության ընդլայնման համակարգերի ներդրման հայեցակարգին: Հայաստանի համար շարունակում են արդիական մնալ վտանգավոր թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության հիմնախնդիրները, քանի որ դեռևս լուծված չեն այդ թափոնների էկոլոգիապես անվտանգ եղանակով հեռացման, վնասազերծման և ոչնչացման հարցերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее