▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն առաջին նշանակումն է կատարել. ով է նա

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել եւ նշել, որ կատարել է առաջին նշանակումը:

«Պատիվ ունեմ Ձեր ուշադրությանը ներկայացնել իմ առաջին նշանակմանը՝ Մուղնեցյան Տիգրանին: Տիգրանն իմ օգնականն է: Վաղեմի ընդդիմադիր ակտիվիստ, ՔՊ համախոհ եւ մեր թիմի լավ ընկեր, չնայած որ ընդամենը 21 տարեկան է: Դպրոցական տարիներին մասնակցել եւ հաղթել է տարբեր օլիմպիադաներում:  11 տարեկանից մասնակցում է ինտելեկտուալ հեռուստածրագիր՝ «Что? Где? Когда?»-ին եւ աչքի է ընկել իր պայծառ մտքով: 18 տարեկանում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշուին հասել է 250 000 ՀՀ դրամի շեմին եւ, սթափ գնահատելով պահի լրջությունը՝ որոշել է կանգ առնել այդ կետի վրա:

 

 

 

 

 

Տիգրանի թե՛ ինտելեկտուալ եւ թե՛ մարդկային հատկանիշներից կարելի է ժամերով խոսել եւ գրել: Բայց ֆեյսբուքյան ստատուսը չափազանց սահմանափակ ձեւաչափ է դրա համար:  Տիգրան ջան, պատիվ ունեմ աշխատել քեզ հետ»,- գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее