Վարչապետի մյուս հանձնարարականը վերաբերում էր բնապահպանական վճարներին: Նրա դիտարկմամբ՝ բնապահպանական վճարների հիմնական մասը վճարվում է խոշոր աղտոտողների կողմից, սակայն հաշվետվությունը և թղթաբանությունը նույնն է բոլոր աղտոտողների համար. «Արդյունքում, չունենալով աղտոտման և վճարումների մեծ ծավալներ, փոքր ծավալի աղտոտողները զգալի ժամանակ եւ ռեսուրսներ են ծախսում նախագծերի ուսումնասիրությունների հաշվետվությունների համար, իսկ լիազոր մարմինները զգալի աշխատանքային եւ այլ միջոցներ են ծախսում տեղեկատվության հավաքագրման համար»: Վարչապետը հանձնարեց բնապահպանության նախարարին երկամսյա ժամկետում ուսումնասիրել բնապահպանական վճար վճարողների կառուցվածքը, տարանջատել փոքրածավալ եւ նվազ վտանգավորություն ներկայացնող աղտոտողներին, մշակել պարզեցված ընթացակարգեր բնապահպանական վճարների, նախագծերի եւ հաշվետվությունների համար, դիտարկել ըստ գործունեության տեսակի տիպային վճարների ներդրման հնարավորությունները։


