▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը՝ ԴԱՀԿ-ի կողմից գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին

 

 

 

Այսօր՝ Կառավարության նիստի մեկնարկից առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ մի շարք հանձնարարականներով: Առաջինը վերաբերում էր ԴԱՀԿ-ի կողմից գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելուն.  «Մեր համաքաղաքացիները, հատկապես տնտեսվարողները հաճախ իրավացիորեն բարձրաձայնում են ԴԱՀԿ ծառայության կողմից դրամական միջոցների վրա պարտավորության չափի անհամաչափ արգելանք դնելու խնդիրը, այն պարագայում, երբ վերջիններիս մոտ առկա է լինում շարժական կամ անշարժ գույք, որի արժեքը համաչափ է լինում պարտավորությանը կամ հակառակը»,- նշեց վարչապետը եւ հավելեց, որ օրենսդրական մակարդակով առկա խոչընդոտներից բխող կալանքները հաճախ խոչընդոտ են դառնում բիզնեսի համար:

Նա արդարադատության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում այդ ոլորտում առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ ներկայացնել առաջարկություն կառավարության աշխատակազմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее