▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարչապետ», «պարտքի մարում». նաիրիտցիները նորից կառավարության մոտ են

 

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նորից Կառավարության մոտ են։ Վերջին 5 օրերին էլ որեւէ պատասխան չի տրվել աշխատավարձերի մարման ժամանակացույցի մասին, ինչպես խոստացվել էր։
Նաիրիտցիները կառավարությունից պահանջում են կազմել հստակ ժամանակացույց, ըստ որի՝ ամիսը 2 անգամ կմարվեն իրենց 18-24 ամիսների չվճարված աշխատավարձերը։ Սակայն խնդիրը մնում է չլուծված։ Այսօր մինչեւ ժամը 13-ը նաիրիտցիները կլինեն Կառավարության շենքի դիմաց։ Եթե որեւէ մեկը նրանց չընդունի, ապա երթով կշարժվեն դեպի նախագահական նստավայր։ Այս պահին նրանք վանկարկում են «Պարտքի մարում» եւ «Վարչապետ»։
Հիշեցնենք, կառավարությունը նաիրիտցիներին պարտք է 5 մլրդ դրամ, իսկ փետրվարի 6-ից «Նաիրիտ»-ի մոտ 1700 աշխատակիցներ առանց վերջնահաշվարկի ազատվել են աշխատանքից։                                    Հարյուրավոր նաիրիտցիներ այսօր՝ մարտի 3-ին, մինչեւ ժամը 16:00-ն մնալու են կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ. նրանք Հովիկ Աբրահամյանից պահանջում են ներկայացնել իրենց աշխատավարձերի պարտքերի մարման հստակ ժամանակացույց:
Նաիրիտցները վանկարկում են «վարչապետ, վարչապետ», «ամոթ, ամոթ» եւ  «պարտքերի մարում»:
«Մենք նախագահականի կամ կառավարության շենքի մոտ այնքան ենք ցույցեր անցկացնելու, մինչեւ մեզ ներկայացնեն պարտքերի մարման հստակ ժամանակացույց: Մարդիկ արդեն հոգնել են, 1700 նաիրիտցի զրկվել է աշխատանքից: Միակ վերջին հույսը 18-24 ամիսների աշխատավարձերի պարտքերի մարումն է: Եթե մեզ չպատասխանեն, ծայրահեղ միջոցների կդիմենք. նստացույց կամ հացադուլ կանենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այժմ Համաշխարհային բանկը «Նաիրիտ»-ում աուդիտ է անցկացնում՝ պարզելու գործարանի վերագործարկման հնարավորությունը, որից հետո էլ կառավարությունը պարտավոր էվերագործարկման ծրագիր մշակել:
Այս պահի դրությամբ դեռ ոչ ոք կառավարությունից նաիրիտցիներին չի մոտեցել:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նորից Կառավարության մոտ են և նշում են, որ մինչև ժամը 16:00-ն մնալու են այդտեղ:

Նրանք պահանջում են հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ, իսկ  կառավարությունից պահանջում են կազմել հստակ ժամանակացույց, ըստ որի՝ ամիսը 2 անգամ կմարվեն իրենց 18-24 ամիսների չվճարված աշխատավարձերը:

Նաիրիտցիները վանկարկում են «ամոթ, ամոթ», «պարտքի մարում», «վարչապետ» ու նշում են, որ եթե որեւէ մեկը նրանց չընդունի, ապա երթով կշարժվեն դեպի նախագահական նստավայր։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее