Երկօրյա այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունն այսօր այցելել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան:

Վարչապետն ու Աննա Հակոբյանը դիտել են թումանյանական հեքիաթներից մեկի տիկնիկային բեմադրությունը:
Տեսանյութը` Aliq Media-ի ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ երեկ վարչապետն այցելել է Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, այնուհետև ուղևորվել կառավարություն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին և դրանց զարգացման հեռանկարներին:

Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է «Խոջիվանք» պանթեոն, որտեղ ծաղիկներ է դրել Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու և Գաբրիել Սունդուկյանի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

Կարդացեք նաև` Սիրում եմ բոլորիդ, բոլորիդ միասին և յուրաքանչյուրիդ առանձին. Նիկոլ Փաշինյան
Տեսանյութեր, թե ինչպե՞ս Թբիլիսիում դիմավորեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին


