▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետ է նշանակվել՝ լինելով Կրեմլի կադրը

ԱԺ-ում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումները կմեկնարկեն մարտի 1-ին, իսկ քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին:

Քվեարկության օրն էլ ԱԻՄ-ը պատրաստվում է սև դրոշներով գնալ ԱԺ՝ ի նշան բողոքի, քանի որ, նրանց խոսքով՝ ԿԸՀ-ն, ԱԺ-ն ու գործող նախագահը կոպտորեն խախտել են Հայաստանի սահմանադրական կարգը:

«Նոր Սահմանադրության մեջ ասվում է, որ մինչև դրա ուժի մեջ մտնելը գործում է 2005 թվականի Սահմանադրությունը: Դա նշանակում է, որ պետք է պատրաստվեին նախագահի հաջորդ ընտրությանը: Նորընտիր ԱԺ-ն չի կարող ՀՀ նախագահ ընտրել, որովհետև համապատասխան դրույթն ուժի մեջ է մտնելու նորընտիր նախագահի կողմից՝ պաշտոնի ստանձման օրը: Եթե ԱԺ-ն նախագահ նշանակելու, ընտրելու համար խախտի Սահմանադրությունը, կխարխլի հայկական պետականության հիմքերի հիմքը, իսկ եթե հավատարիմ մնա կեղծիքներով ընդունված Սահմանադրությանը, ապա պետք է պաշտոնանկ ճանաչի նախագահին ու կազմակերպի համաժողովրդական ընտրություն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ գլխավոր քարտուղար Արկադի Վարդանյանը՝ կոչ անելով մարտի 2-ին, ժամը 10-ին սև դրոշներով շրջապատել ԱԺ-ն և «ոչ» ասել հակասահմանադրական խեղկատակությանը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին՝ ԱԻՄ նախագահության անդամ Գագիկ Սարուխանյանը նկատեց.

«Արմեն Սարգսյանը նույնպես կրեմլյան կաթսայից է: Վարչապետ է նշանակվել՝ լինելով Կրեմլի կադրը»:

Խոսելով նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին՝ Արկադի Վարդանյանը իր հիասթափությունն արտահայտեց «Չորրորդ Հանրապետության 1-ին նախագահ» արտահայտության առիթով՝ նշելով, որ սա հոգեբանորեն մարդկանց նախապատրաստում է ունենալ նաև 5-րդ Հանրապետություն՝ գաղութացումից հետո: «Նման մարդը կամ տխմար է, կամ լրտես»,- նշեց բանախոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее