▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան. փաստաբան

armtimes.com-ը գրում է. Այսօր գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է՝ 71-ամյակը: Արդեն 18 տարի է, ինչ նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Առ այսօր ակտիվորեն քննարկվում են Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին խոսակցությունները:

Այս տարիներին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ Վանո Սիրադեղյանի նկատմամբ չի կարող կիրառվել «վաղեմության ժամկետ» հասկացությունը, քանի որ այն հետախուզման պահից կասեցվում է:

Այնինչ, եթե Քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը քննությունից թաքնվելու պահից կասեցվում է, ապա սահմանված է ժամկետ, որն անցնելուց հետո, անձն ազատվում է պատասխանատվությունից անգամ թաքնվելու ու հետախուզման մեջ գտնվելու պարագայում։ 

 Եթե նախկին քրեական օրենսգրքով այդ ժամկետը 15 տարի էր, ապա գործող օրենսգիրքը սահմանում է 20 տարի։

Մեր զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը մանրամասնել է, թե ինչ իրավական ընթակարգեր կլինեն, եթե այնուամենայնիվ, Վանո Սիրադեղյանը որոշի վերադառնալ:

- Պարոն Վարոսյան, ասում են, որ ցանկացած պարագայում Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ: Իրավական առումով կարո՞ղ է վերադառնալ, թե՝ ոչ:

- Ինձ թվում է, որ կարող է վերադառնալ՝ հաշվի առնելով այն ժամանակահատվածը, որ ինքը թաքնվում է քննությունից: Այսինքն՝ վաղեմության ժամկետները անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են հետախուզման մեջ, թաքնվում են քննությունից նախկինում գործող քրեական օրենսգրքով սահմանված է եղել 15 տարի, ներկայումս գործող քրեական օրենսգրքով սահմանված է 20 տարին:

Այսինքն՝ իր պարագայում պետք է կրառել15 տարվա՞ վաղության ժամկետ, քանի որ 20 տարվա ծանրացնող դրույթը հետադարձ ուժ չի կարող ունենալ: 

- Այո, կարծում եմ, որ պետք է կիրառվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով պատասխանատվությունից ազատելու դրույթը: Այստեղ խնդիրն այն է, թե երբվանից պետք է հաշվել վաղեմության ժամկետը: Վաղեմության ժամկետը, ըստ քրեական օրենսգրքի, պետք է հաշվվի մեղսագրվող վերջին արարքի կատարումից սկսկած, բացի դրանից անձը պետք է թաքնվելու ընթացքում այլ հանցագործություններ կատարած չլինի: Եթե անձին վերագրվում է այնպիսի արարքների կատարում, որոնց համար նախկին քրեական օրենսգրքի կիրառմամբ կարող էր նշանակվել մահապատիժ, ապա նախկին քրեական օրենսգրքրի համաձայն՝ այդ պարագայում վաղեմություն կիրառել-չկիրառելու հարցը պետք է լուծի դատարանը: Մենք գիտենք, որ Հայաստանում մահապատիժը որպես պատժատեսակ վերացված է, ուստի անկախ դատարանի հայեցողությունից՝ վաղեմության ժամկետները ենթակա են կիրառման։ Այիսնքն՝ այն մեղադրանքերը, որոնք իրեն առաջադրվել են, նախկին քրեական օրենսգրքով ազատազրկումը մահապատիժ էր:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее