▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վանեցյանի համախոհը կոչ է անում, որ ինձ «շքամուտքում սատկացնեն»». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արթուր Վանեցյանը շրջում է թիկնապահների ուղեկցությամբ, ինչպես բոլորիս հայտնի է։ Իսկ նրա կուսակից կամ համախոհ Էլեն Հովսեփյանը հրապարակայնորեն կոչ է անում, որ ինձ մեր «շքամուտքում սատկացնեն»:

Հարց է առաջանում` Ձեր առաջնորդը շրջում է թիկնապահներով, որպեսզի նրան չսատկացնե՞ն իրենց շքամուտքում։

Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանում քաղաքականության մեջ լինելու համար պետք է շրջել թիկնազորով (պարզ էլ չէ, թե այդ ֆինանսական հնարավորությունները որտեղից), այլապես որոշ մարդիկ կարող են կարծել, որ կարող են այլ քաղաքական ուժի ղեկավարին վնասել քաղաքական այլ հայացքներ ունենալու համար։ Հասել ենք նոր Հայաստան, իջեք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее