Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 29-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության շենքի դիմաց Վանաձորի բնակիչ Արայիկ Մուրադյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Վահան Այվազյանի կրծքավանդակի ձախ հատվածին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Այվազյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, ով այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Ա. Մուրադյանը, ով Վ. Այվազյանի աներն է և, ըստ տեղեկությունների՝ այն կապված չէ Վ. Այվազյանի մասնագիտական գործունեության հետ, այլ ընտանեկան անհամաձայնություն է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


