▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում այս գիշեր տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. ձերբակալվածը 24-ամյա երիտասարդ է

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում Վանաձորի բնակիչ Վոլոդյա Քոչինյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն քաղաքի 24-ամյա բնակիչը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

2017 թվականի նոյեմբերի 19-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ժամը 01:05-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաք բնակիչ, 1981 թվականի ծնված Վոլոդյա Քոչինյանի դիակը՝ որովայնի շրջանում ծակած-կտրած վնասվածքով:

Սպանության դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառվել է 2017 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց 2 հասցեում գտնվող «Քիմպրոմ» գործարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ նույն քաղաքի 24-ամյա բնակչի կողմից։

Լոռու մարզային քննչական վարչության և ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացված աշխատանքների շնորհիվ երիտասարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում սպանության շարժառիթը պարզելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее