▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում անչափահաս երեխա է կորել

 

Վանաձորում երեկ՝ մարտի 17-ին, 13-ամյա երեխա է կորել: 2003թ. ծնված Տիգրան Աղանյանը, մարտի 17-ին, ժամը 19-ի սահմաններում, դուրս է եկել տնից և չի վերադարձել: Վերջինիս հայտնաբերելու կամ նրա վերաբերյալ որևէ տեղեկություն իմանալու դեպքում խնդրվում է անհապաղ հայտնել ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի կամ մոտակա բաժին: Տիգրան Աղանյանի հագին եղել է սև գույնի կտորից բաճկոն և շագանակագույն տաբատ:

Տղային փնտրում են ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի աշխատակիցները: Որոնողական աշխատանքներին են միացել նաև մարզի փրկարարները:

Մեր տեղեկություններով՝ տղան տնից հեռացել է ընտանիքի անդամների հետ վեճից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее