▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորի բանտում ծեծի է ենթարկվել 24-ամյա կալանավորը, ով մեղադրվում է բռնաբարության մեջ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարութան «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր, 24-ամյա Ռոբերտ Հարությունյանը։

Պարզվել է, որ նա ստացել է մարմնական վնասվածքներ՝ 1 օր առաջ Վանաձորի բանտում ծեծի ենթարկվելու հետևանքով։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Հարությունյանը, ում նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 141 հոդվածի 2-րդ մասի (բռնաբարություն) հատկանիշներով, 2017 թվականի դեկտեմբերի 29-ից Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ վերցվել էր երկամսյա կալանքի և տեղափոխվել էր «Վանաձոր» ՔԿՀ։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее