▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանա լճին...

«Պատասխան՝ 100 տարի անց» նախագծի շրջանակում Արևմտյան Հայաստան կատարված ուխտագնացության տպավորությունների ներքո, երբ հարյուրամյա կարոտներից հետո հանդիպեցին Հայն ու Վանա լիճը, նրանց զրույցը դարձավ երգ։ «Ինձ համար՝ որպես հեղինակի, դժվար չէր տեսնել այն երգչուհուն, ով պետք է մարմնավորեր Հայի հավաքական կերպարն ու, իբրև մի նոր Ախթամար, ներկայացներ հայությանը միավորող հույզերն ու երազանքները։ Այդ Ախթամարը Հայոց ցեղասպանությունից հետո Պոլսում հաստատված նախնիների շառավիղ հանդիսացող և այդ հողի վրա Հայի գոյությունը պահող հայուհի Սիպիլն է, ով անմիջապես զգաց, որ այդ երգն իրենն է: Ստեղծագործության նյութը հոգեհարազատ է յուրաքանչյուր հայի՝ անկախ այն բանից, թե որտեղ է նա բնակվում՝ Հայաստանում, ներկայիս Թուրքիայում, թե՝ այլուր։ Տեսահոլովակը չի հետապնդում որևէ բիզնես նպատակ։ Պարզապես յուրաքանչյուրիս պարտքն է աջակցել, որ մեր սիրելի հայուհի Սիպիլի ձայնը, ինչպես ինքն է նպատակ դրել, ավելի լսելի լինի աշխարհին. չէ՞-որ նա ծանր պարտավորություն է վերցրել իր փխրուն ուսերին, որ հայ երգը հնչի մեր ավետյաց Հայրենիքում», - նշում է երգի հեղինակ Հասմիկ Հախվերդյանը։ «Վանայ լիճին...» երգի երաժշտական պրոդյուսերն է Անդրե Սիմոնյանը, տեսահոլովակի ռեժիսորը` Մարիամ Գևորգյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее