«»-ի փոխանցմամբ, որը հղում է «Անադոլու» գործակալությանը՝ Վանա լճի հատակին հայտնաբերվել են 3000 տարի առաջ Ուրարտու պետության ժամանակներում կառուցված ամրոցի փլատակներ:
Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի ջրային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս Մուսթաֆա Ակքուշը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հայտնաբերված ամրոցը պատկանում է ուրարտական ժամանակաշրջանին:
Նշվում է, որ կառույցը, որը ավելի քան 10 մետր խորությամբ զբաղեցնում է մոտ 1 քառակուսի կմ մակերես, ջրասույզ է եղել վերջին հարյուրամյակներում լճի ջրի մակարդակի 150 մետրով բարձրանալու պատճառով:
Ստորջրյա հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել է նաեւ առյուծի քարե արձան:


