▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանա ծովուն արշալույսը. Արտակ Իգիթյանի ֆիլմը դիտեք օնլայն

Ֆիլմի գլխավոր հերոսը՝ 80-ամյա Կարապետը, որի մայրը հրաշքով փրկվել էր 1915-ի ջարդերից, փորձում է իր ամերիկացած սերունդների մեջ պահպանել կորուսյալ հայրենիքի հիշողությունը։ Միայն այդ ճանապարհով նա կարող է փրկել ընտանիքը փոխադարձ խորթացումից ու քայքայումից։ Անձամբ Կարապետն իր պարտքն է համարում ամեն տարի ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան դիմաց այրել այդ երկրի ազգային դրոշը։ Դա բողոքի՝ նրան հասանելի միակ ձևն է։ Նման դեմարշները զայրացնում են որդուն՝ Տիգրանին, որը ստիպված է հոր պատճառով տուգանքներ մուծել, և անհասկանալի են 17-ամյա թոռանը, որը նույնիսկ սիրահարված է ԱՄՆ սովորելու եկած թրքուհի համակուրսեցուն։ Կարապետի անհաշտ ու անզիջում բնավորությունը թանկ է նստում նրա հարազատների վրա։

Ռեժիսոր՝ Արտակ Իգիթյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее