Զվարթնոց օդանավակայանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռքով օրհնած կոնյակ է վաճառվում, որի վրա դաջված է Վեհափառի ստորագրությունը, գինը՝ մոտ 1500 դոլար: Այս առիթով Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել պարզաբանմամբ.
«Ավելորդ շահարկումներին տեղիք չտալու նպատակով նշեմ, որ այս կոնյակը, հսմաձայնությամբ Մայր Աթոռի, արտադրվել է 2015 թվականին սահմանափակ քանակով Մյուռոնօրհնության առիթով։ Արտադրող ընկերության կողմից որոշ քանակություն նվիրաբերվել է Մայր Աթոռին արարողության առիթով ժամանած հյուրերին նվիրաբերվելու համար, իսկ մնացյալ քանակը տնօրինում է գործարանը իր հայեցողությամբ։ Ուստի վաճառքում հայտնված կոնյակը Մայր Աթոռի հետ ոչ մի առնչություն չունի»։



