ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է համացանցում տարածված ձայնագրությանը, որում «ՍԱՍ Գրուպ» ընկերության ներկայացուցիչը ընկերության աշխատակիցներին ստիպում է ձայներ Արտակ Սարգսյանի համար:
«Ես չէի ցանկանա մեկնաբանել, չեմ հասցրել ուսումնասիրել և միայն ուսումնասիրությունից հետո կխոսեմ այդ մասին: Կարծում եմ, պետք է ուսումնասիրվի՝ արդյոք Արտակ Սարգսյանը տեղյակ է եղել այդ ամենից»:
Այն հարցին՝ արդյոք ՀՀԿ-ում չեն քննարկել այդ ձայնագրությունը և հնրավոր է այդ ձայնագրությունը հիմք հանդիսանալ, որ Արտակ Սարգսյանը վայր դնի մանդատը, Վահրամ Բաղդասարյանը ևս մեկ անգամ նշեց, որ միայն խորացված ուսումնասիրության դեպքում կարող է պատասխանել այդ հարցերին, իսկ եթե նման դեպքերը լայնածավալ բնույթ են կրել, ապա կուսակցությունում պետք է անդրադառնալ դրանց:


