▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վահագն Ալեքսանյանի մայրը սադրում է երիտասարդներին»

«Վահագն Ալեքսանյանի մայրը սադրում է երիտասարդներին». Տեսանյութը՝ Սրբազան պայքար ֆեյսբուքյան էջից

Երկրորդ տեսանյութը՝ Լիլիթ Հովակիմյանի ֆեյսբուքյան էջից

«Սրբազան պայքար»-ի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել՝ կից գրառմամբ․ «Վահագն Ալեքսանյանի մայրը ձեռնափայտով հարվածում է «Չեմ Վստահում»-ի երիտասարդներին»։

«Հիմա ինչի՞ եք ակցիա անում, ընտրություն կլինի մի քանի ամիս ա մնացել․․․ Նիկոլը փողով չի եկել, Նիկոլը ժողովրդի ձայնով ա եկել, հրապարակում ես կանգնած եմ եղել։ Չեք ուզում, մի՛ ընտրեք իրեն այլևս։ Լավ թեկնածու ունե՞ք, Քոչարյա՞նն ա գլուխը բարձրացրել, էն թուրքի լամուկը․․․»,- դիմելով երիտասարդներին նշեց կինը՝ հավելելով՝ ա՛յ ողորմելիներ։

Իսկ երբ նրան հարցրեցին, թե Վահագն Ալեքսանյանի մա՞յրն է, նա ձեռնափայտով հարվածեց՝ բղավելով․ «Դա էլ իմացա՞ք արդեն»։

***

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Փաստորեն ՔՊ-ն այնքան է ազդվել Արթուր Չախոյանի վրա այսօրվա հարձակումից, որ թեման շեղելու համար, ըստ «Սրբազան շարժման» ակտիվիստների՝ քպ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մորն են այսօր 2 անգամ ուղարկել իրենց սադրելու։
Եթե իսկապես Վահագն Ալեքսանյանի մայրն է, նշանակում է, որ սրանց «պանյատներն» այնքան «տղայական» են, որ պատրաստ են հարազատ ծնողին էլ ներգրավել պրովոկացիա կազմակերպելու, օրակարգ շեղելու գործում։
Հ.Գ. Եթե այս կնոջը ճանաչող մարդ կա այս գրառումս կարդացողների մեջ, խնդրում եմ հաստատել կամ հերքել ինքնությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее