▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահագն Ալեքսանյանի հայտարարությունը հերթական ապատեղեկատվությունն ու կեղծիքն է․․․

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «ԱԺ ամբիոնից ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ցույց տալով կադրեր և դիմելով «Հայաստան» դաշինքին հայտարարել է. «Ձեր լոգոն է՝ Մայր Աթոռում»: Նույն պատգամավորը նախկինում ևս հանդես է եկել նման մեղադրանքով, թե իբր 2021 թ. «Հայաստան» դաշինքի լոգոն փակցված է եղել Մայր Աթոռում»։

Դիմեցինք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանին։ Վերջինս այսպես մեկնաբանեց պատգամավորի հայտարարությունը․ 

«Դատապարտելի է, որ սույն պատգամավորը, ինչպես և իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ, Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին պարբերաբար հնչեցնում են զրպարտող հայտարարություններ։ Այս դեպքը բացառություն չէ։ Մայր Աթոռում «Հայաստան» դաշինքի լոգոն երբևէ փակցված չի եղել, և պատգամավորի հայտարարությունը հերթական ապատեղեկատվությունն ու կեղծիքն է։ Իսկ ցուցադրված նկարից երևում է, որ խոսքը ինչ-որ անձի համակարգչի ետնամասում փակցված լոգոյի մասին է, ինչը չի կարող որակվել քարոզչություն։ Ակնհայտ է, որ դա անձնական տարածք է։  Պետք է դադարեցնել նման գործելաոճը և Ազգային ժողովի ամբիոնը ծառայեցնել երկրի առջև ծառացած բազմաթիվ լրջագույն հիմնախնդիրների լուծմանը»»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее