
Life.panorama.am-ը գրում է. Կայքը զրուցել է «Քարե դարդ» սիթքոմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Վաչե Թովմասյանի հետ` սիթքոմի 3-րդ եթերաշրջանի ավարտի, կերպարների զարգացումների, սիթքոմի հետագա շարունակության և դրա հիման վրա բեմադրած ներկայացման մասին:
«Որպես այդպիսին` այս անգամ մենք տոնական թողարկում չենք անելու, քանի որ այն այս տարի համընկել է մեր սիթքոմի ավարտի և հերոսների փոխհարաբերությունների վերջաբանի հետ: Այդ պատճառով մենք նախապատվությունը տվել ենք սյուժետային մոտեցմանը, որի մանրամասները, սակայն, չեմ կարող ասել»,- պատմեց Վաչե Թովմասյանը:
Հարցին, թե արդյոք Ամանորից հետո «Քարե դարդ»-ը կունենա իր շարունակությունը, Վաչեն պատասխանեց.
«Միանշանակ, նոր եթերաշրջան լինելու է և այն եթերում կհայտնվի արդեն 2017թ. մարտ ամսին: Ավելացնեմ, որ կապված նոր եթերաշրջանի հետ շատ նոր մտքեր ունենք, ցանկանում ենք ավելի հետաքրքիր ինչ-որ բան անենք, իսկ թե կոնկրետ ինչ, կրկին փակագծերը չեմ բացի»,- պատմեց սիթքոմի պրոդյուսերը:
Դերասանը տեղեկացրեց նաև, որ այս պահին իրենք զբաղված են նաև «Քարե դարդ» ներկայացման բեմադրության վրա, որը շուտով արդեն պատրաստ կլինի, ինչպես նաև փորձում են իրականացնել «Քարե դարդ»-ի բրենդային խաղալիքների վաճառքը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում