Life.panorama.am-ը գրում է. Արդեն երկար ժամանակ է, ինչ «Քարե դարդ» սիթքոմում նկարահանվում է դերասան Էմիլ Գալստյանը. նա մարմնավորում է Արմուշի կերտած կերպարի՝ Գոգոյի եղբորը՝ Սոսոյին: Բայց, կարծես թե, նոր կերպարը սիրված սիթքոմում այնքան էլ միանշանակ չի ընդունվել, մեկնաբանություններում հաճախ կարելի է տեսնել, որ Էմիլի դերասանական աուրան շատերի համար բացասական է:
Թեմայի շրջանակենրում կայքը զրուցել է սիթքոմի պրոդյուսեր ու դերասան Վաչե Թովմասյանի հետ, ով կայքի հետ զրույցում չի համաձայնել Էմիլ Գալստյանի դերասանական խաղի նկատմամբ շատերի կարծիքների հետ ու նշել.
«Ես համաձայն չեմ Էմիլի կերպարի նկատմամբ հնչած կարծիքների այն հատվածին, որ նա լավ չի ընդունվել սիթքոմում: Ինքս հետեւում եմ բոլոր մեկնաբանություններին եւ չեմ ասի, որ նման կարծիքները շատ են, նույնիսկ ընդհակառակը՝ Սոսոյի հնչեցրած խոսքերը դարձել են այսպես ասած թեւավոր խոսքեր, շատերը նրան սիրում են ու նրա կերպարն առհասարակ նոր գույն է մտցրել «Քարե դարդում»: Էմիլն, ըստ իս, շատ տաղանդավոր դերասան է ու այստեղ էլ շատ ճիշտ է ստացել կերպարը: Նա իսկապես շատ շնորհալի, հումորով ու հարուստ միմիկայով օժտված դերասան է, եւ ես ուրախ եմ ու ողջունում եմ մեր թիմում նրա հայտնվելը: Պարզապես մարդկանց մի մասը այնքան էլ լավ չի արտահայտվում, որովհետեւ չգիտես ինչու նրանց թվում է, թե Սոսոն փոխարինել է Գոգոյին, ում մարմնավորում էր Արմուշը: Նրանք այս երկու կերպարներին ու դերասաններին համեմատության մեջ են դնում, որի արդյունքում հնչում են ոչ այնքան դրական կարծիքներ: Սակայն պետք է նշեմ, որ նրանք միմյանց չեն փոխարինում, Սոսոն հանդես է գալիս Գոգոյի եղբոր դերում, իսկ Գոգոյի կերպարին սիթքոմի հետեւորդները դեռ կտեսնեն»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում