▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թյուրիմացություն էր եղել, արդեն ազատության մեջ եմ». Գրիգորի Եսայան

Ինչպես տեղեկացրել էինք՝  «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել էին երգիչ Գրիգորի Եսայանին:

Նա ինթագրամյան իր էջում տեսաուղերձով անդրադարձել է ձերբակալությանը` կից գրառմամբ․ «Բարև բոլորին,
Իմ մասին լուրերը շատ են տարածվել, ու գիտեմ՝ շատերը անհանգստանում են: Ճշմարտությունն այն է, որ եղել է մի դեպք, որը մի փոքր չափազանցված է ներկայացվել մամուլում ու սոցիալական ցանցերում։
Բայց ուզում եմ վստահեցնել բոլորին, որ իրավիճակը լիովին հարթվել է՝ շնորհիվ ներքին ուժերի և ինձ հետ գտնվող հավատարմատար ընկերների աջակցության։
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր անհանգստանում են ու աջակից են»:

«Ինչ-որ թյուրիմացություն էր եղել․․․ Ամեն ինչ արդեն նորմալ է, ոչ մի կասկածելի բան չկա, ես արդեն ազատության մեջ եմ»,- տեսաուղերձում ընդգծել է երգիչը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее