
Ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստան-Լեհաստան խաղին` գրելով հետևյալը.
«Մարզման էի ու չեմ հետևել խաղին... Չարժե խաղի մասին բան գրել, որովհետև հաշիվը ամեն ինչ ասում է...
Տխուր վիճակ է! Մեկ ֆուտբոլիստով դժվար է ժամանակակից ֆուտբոլում հաջողության հասնել!»:
Հիշեցնենք, որ Աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ տուրում Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ պարտվեց Լեհաստանին 1:6 հաշվով:


