
Sputnik.am-ը գրում է. «Դա պատահար էր, և յուրաքանչյուրի հետ կարող է պատահել: Ինձ դաժան կյանք բաժին հասավ»,-կայքի հետ զրույցում անկեղծացել է ավտովթարի համար դատապարտված և Ռուսաստանից Հայաստան տեղափոխված վարորդ Հրաչյա Հարությունյանը, որն այսուհետև պատիժը կկրի բաց ռեժիմով, բայց կատարված ողբերգության ամբողջ բեռն իր ուսերին:
«… Տունս այսքան մոտ ու այդքան հեռու…. «Ինչու է աղմկում գետը» հայտնի ֆիլմի հերոսի` Աթանես Ղամբարյանի օրն էի ընկել։ Օդանավակայանից ինձ Երևան տարան տանս մոտով, մի պահ ընդամենը տասը մետր էր ինձ բաժանում ընտանիքիցս: Ասի՝ տղերք, գոնե ուրիշ տեղով գնայիք, սիրտս չի դիմանում…. Ուղեկցողները վատ զգացին: Ես էլ, իհարկե, չխնդրեցի, որ գոնե մի պահ կանգնեին, երեխեքիս տեսնեի, չուզեցի վնասել տղաներին», — պատմում է Հրաչյա Հարությունյանն ու հուզմունքը թաքցնելու համար ծիծաղում: Համեստ ու ուժեղ կամքի տեր վարորդն արցունքները զսպել, սակայն, չի կարողացել օդանավակայանում: Ասում է՝ հայրենի հողի կանչը հզոր է ամեն ինչից:
«Օդանավից հենց իջա, չեք պատկերացնի՝ ինչ կատարվեց հետս, շունչս կտրվում էր, աչքերիցս հոսում էր, ուզում էի հողս համբուրել: Էնքան կարոտել եմ երկիրս, հողս, ազգիս»:
Այն, ինչ այս տարիների ընթացքում տեսել ու զգացել է Հրաչյա Հարությունյանը, չի կարող պատմել բառերով, միայն ասում է՝ անգամ թշնամուն չի ցանկանա տեսնել այն իրավիճակներում, որտեղ հայտնվել էր՝ իր կամքից անկախ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


