▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդու սեռական օրգանի պատկերով քվեաթերթիկն անվավեր չհամարվեց

Aravot.am-ը գրում է. Այս ընտրություններին էլ քաղաքացիները քվեաթերթիկների վրա ինչ ասես, որ չեն գրել ու նկարել: Նկարազարդումներով ու գրառումներով ընտրողներն իրենց վերաբերմունքն են հայտնում թեկնածու քաղաքական ուժերին:

9/07 ընտրատեղամասում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի քվեաթերթիկի 2-րդ էջում, որտեղ վարկանիշային թեկնածուների անուն-ազգանուններն են նշված՝ ընտրողը տղամարդու սեռական օրգան էր նկարել:

Դիտորդներից մեկն էլ աչքի պոչով նայելով պատկերվածին՝ ասաց՝ «ՕՐՕ»-ի «հրթիռն ա»:

Ուշագրավ է, որ սեռական օրգանի նկարով քվեաթերթիկն անվավեր չհամարվեց, եւ «էրոտիկ երեւակայությամբ» այս ընտրողի ձայնը գնաց Օհանյան -Րաֆֆի-Օսկանյան դաշինքին: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Տղամարդու սեռական օրգանի պատկերով քվեաթերթիկը անվավեր չհամարվեց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее