Դիտեք նաև՝
Armlur.am-ը գրում է․ Էպատաժային երգչուհի Ջուսը երկրպագուներին խոստանում է, որ 2016-ը սկանդալային տարի է լինելու: Նա արդեն աշխատում է այս տարի թողարկվելիք առաջին տեսահոլովակի վրա:
«No fashion» անունը կրող երգը (հեղինակ` Գուժ), որի հիման վրա կնկարահանվի հոլովակը, մարտահրավեր է նախկին «Pop հանրագիտարան» հաղորդման մրցանակաբաշխության կազմակերպիչներին. «Դեռեւս 2012-ին այդ հաղորդման մրցանակաբաշխության ժամանակ ինձ տվեցին «No fashion» մրցանակը, ես այդ պահին զայրացա եւ որոշեցի այնպիսի տեսահոլովակ նկարահանել, որտեղ ցույց կտանք նորաձեւության հետեւից ընկնելու արդյունքում առաջ եկող չարաշահումները` փքված շուրթեր, մարմնի այլ հատվածներ եւ այլն…
Խոստանում եմ, որ տեսահոլովակը կլինի սկանդալային. այլ մանրամասներ դեռ չեմ հայտնի, միայն կասեմ, որ հանրությունն ինձ այդ ոճում չի տեսել»,-«Ժողովուրդ»-ին պատմեց երգչուհին` հավելելով, որ տեսահոլովակը կթողարկվի գարնանը, դրա հիմնական հերոսների ընտրության համար արդեն հայտարարվել է քասթինգ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում