▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ շտապօգնությունը չի մոտեցել, իսկ հաջորդ օրը կինը մահացել է

Հուլիսի 16-ին արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՆԳՆ է զանգահարել Երևանի բնակիչ 62-ամյա Հրաչյա Ս-ն և հայտնել, որ շտապօգնության ծառայությունը իր կանչերով չի մոտենում իրենց հասցե, բայց իր աչքի առաջ մարդ է մահանում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին շտապօգնության կայանի աշխատակիցը հեռախոսով հայտնել է, որ իրենց տնօրենը թույլ չի տալիս մոտենալ նշված հասցե՝ պարզաբանելով, որ հիվանդին տեղափոխում են բուժհիմնարկ, սակայն վճարումներ չկատարելով հրաժարվում են բուժօգնությունից և դա հաճախակի է լինում։ Արդեն հաջորդ օրը՝ հուլիսի 17-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է կրկին զանգահարել Հրաչյա Ս-ն և հայտնել, որ իր կինը՝ 49-ամյա Լուսինե Ն-ն, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է և ինքը բողքում է շտապօգնության աշխատակիցներից։ Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее