a1plus.am-ի տեսանյութում. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ավելի կտրուկ ու կոպիտ էր դառնում, երբ հարցը վերաբերում էր քաղաքականությանը, օրինակ՝ արդյոք ներկա պահին նա զբաղվո՞ւմ է ՀՀԿ գործերով. «Դուք ուրդե՞ եք գտնվում…դուք Հանրապետական մարզադաշտում եք, կուսակցության շենքում չեք: Ի՞նչ կապ ունի ձեր այդ հարցը այսօրվա իմ մամուլի ասուլիսի հետ: Տղա ջան, դուք չե՞ք սովորելու՝ ես ոչ պատգամավոր եմ, ոչ քաղաքականությամբ եմ զբաղվում, ճարպիկ տենց լրագրող ես էլի: Հանրապետական բառից երեւի շփոթվել ես»:


