▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը»` Jean-Paul Existential սրճարանում

Արդեն տեղեկացրել ենք, որ   հուլիսի 29-ին Երևանի  Արամի 42/1 հասցեում գտնվող  Jean-Paul Existential սրճարանում    «Անտիկյան» ցուցասրահի   նախաձեռնությամբ  ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանը ներկայացրել է «Տղա Դավթի եւ աղջիկ Խանդութի հեքիաթը» պերֆորմանսը.
«Ես մի օր պատահաբար իմացա, որ գոյություն ունի «Սասնա ծռեր» էպոսի 5 հատոր, յուրաքանչյուրը 1000 էջից բաղկացած: Դրանցում ընդգրկված է 75 պատմություն, որոնք սկսեցի հերթով ուսումնասիրել: «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» շատ հավանեցի: Ինձ գրավեց այդ ստեղծագործությունում առկա թափառող սյուժեները»:
Հեղինակը սկզբում նկատել է, որ 75 պատմվածքներից որևէ մեկն իրեն հարազատ բարբառով գրված չէ և խնդրել է Ռոզա Ավետիսյանին, որ  Սասնո բարբառով գրված էպոսը վերափոխի էրզրումի բարբառի և գյումրվա խոսվածքի:
«Պատրաստեցի 18 գլանակ, որոնք համապատասխանում են «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթի»  18 գլուխներին: Տպեցի կավե տախտակների վրա և վերջին 3 տարվա ընթացքում եվրոպական երկրներում ներկայացրեցի դրանք»,-պատմում է հեղինակը և նշում, որ իր նախագծերն առավել շատ ներկայացվում են եվրոպական երկրներում, քան Հայաստանում:
Նշենք, որ նրա ստեղծագործությունները ցուցադրվել են միջազգային ցուցահանդեսների շրջանակներում՝ ընդհուպ Վենետիկի բիենալեում (2013 թվականին):

Արդեն տեղեկացրել ենք, որ  «Անտիկյան» ցուցասրահի   նախաձեռնությամբ  հուլիսի 29-ին Երևանում Արամի 42/1 հասցեում գտնվող Jean-Paul Existential սրճարանում,  ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանը ներկայացրել է «Տղա Դավթի եւ աղջիկ Խանդութի հեքիաթը» պերֆորմանսը.

«Ես մի օր պատահաբար իմացա, որ գոյություն ունի «Սասնա ծռեր» էպոսի 5 հատոր, յուրաքանչյուրը 1000 էջից բաղկացած: Դրանցում ընդգրկված է 75 պատմություն, որոնք սկսեցի հերթով ուսումնասիրել: «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» շատ հավանեցի: Ինձ գրավեց այդ ստեղծագործությունում առկա թափառող սյուժեները»:

Հեղինակը սկզբում նկատել է, որ 75 պատմվածքներից որևէ մեկն իրեն հարազատ բարբառով գրված չէ և խնդրել է Ռոզա Ավետիսյանին, որ  Սասնո բարբառով գրված էպոսը վերափոխի էրզրումի բարբառի և գյումրվա խոսվածքի:

«Պատրաստեցի 18 գլանակ, որոնք համապատասխանում են «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթի»  18 գլուխներին: Տպեցի կավե տախտակների վրա և վերջին 3 տարվա ընթացքում եվրոպական երկրներում ներկայացրեցի դրանք»,-պատմում է հեղինակը և նշում, որ իր նախագծերն առավել շատ ներկայացվում են եվրոպական երկրներում, քան Հայաստանում:

Նշենք, որ նրա ստեղծագործությունները ցուցադրվել են միջազգային ցուցահանդեսների շրջանակներում՝ ընդհուպ Վենետիկի բիենալեում (2013 թվականին):

Ստորև առաջարկում ենք դիտել «Տղա Դավթի եւ աղջիկ Խանդութի հեքիաթը» պերֆորմանսի մասին պատմող տեսանյութը:

Կարդացեք նաև` 18 գլանակով ներկայացրել է «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее