▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամու հետ կարելի, իսկ երբեմն էլ անհրաժեշտ է բանակցել, դավաճանի հետ՝ երբեք․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հիմա ի՞նչ՝ հաշտությո՞ւն, թե՞...

Լսելով վերջին շրջանում առանձին գործիչների հայտարարությունները Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամության մասին՝ հարց է առաջանում՝ էդ ո՞նց...

Հա՛մ ասում եք դավաճան, հա՛մ բանակցո՞ւմ եք...

Կամ, ի՞նչ է նշանակում հա՛մ հեռացման պահանջ ներկայացնել, հա՛մ բանակցել...

Հեռացողի հետ բանակցո՞ւմ են...

Տրամաբանական չէ...

Մի բան այն չէ...

Նախագահը հեռացող չէ, նրա հետ չեն բանակցում, իսկ հեռացող Փաշինյանի հետ պատրաստ են բանակցե՞լ... Ինչի՞ շուրջ բանակցեն...

Թշնամու հետ կարելի, իսկ երբեմն էլ անհրաժեշտ է բանակցել, իսկ դավաճանի հետ՝ երբեք...

Դավաճանին բանակցելով չեն հեռացնում...

Դա նույնն է, թե մարդը փորձի իր մարմնի վրա առաջացած չարորակ գոյացության կամ հիվանդության հետ բանակցելով ազատվել նրանից...

Դավաճանին հեռացնում են և վերջ...

Այլ մոտեցումները մշուշոտ են թվում...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее