«Որևէ նոր բան չեմ ասի. ինձ համար շատ անընկալելի էր, որ թշնամի երկրի ներկայացուցիչների հետ իրենց տոնը՝ Նովրուզը, պարերով տոնած և ուրախացած Մարիա Կարապետյանը մեր հայրենասիրությունը և հանուն հայրենիքի աշխատելու ունակությունները, երեկ կասկածի տակ էր դնում»,- ԱԺ իր խոսքում, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Տիկի՛ն Կարապետյան, էդ շատ լավ է, որ Դուք սկսել էր Սերժ Սարգսյանի ելույթները կարդալ, բայց որ կարդում եք՝ ամբողջությամբ կարդացեք, որ մեջբերում եք՝ ամբողջությամբ մեջբերեք»,- ասաց նա՝ հավելելով. «Կազանի բանակցային գործընթացների պարագայում խոսքը երեք իրարից անբաժանելի փաստաթղթերի մասին էր»: