▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թռնել» ես կարող եմ միայն ձեր էրոտիկ երազներում. Եվա Ռիվասը հայհոյել է սոցցանցերի օգտատերերին

Երգչուհի Եվա Ռիվասը, որը վերջերս մասնակցել է «Бешеная сушка» խաղին և 1600 հոգուց երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել ու 2 մլն ռուբլի շահել, բարկացել է սոցցանցերում իր հաջողությանը հաջորդած մեկնաբանությունների պատճառով: Նշենք, որ խաղի ընթացքում մասնակիցները պետք է որքան հնարավոր է արագ նիհարեին: Նա որոշել պատասխանել որոշ օգտատերերի, ավելին` նույնիսկ հայհոյել է նրանց: Նրա գրառումից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Շատ մարդիկ, չիմանալով, թե ինչ է իրականում կատարվում իմ կյանքում, սխալ են ընկալել իմ՝ երկար բացակայությունը սոցկայքերից, և մոռացել իմ մասին: Ես նույնիսկ շատ ընկերներ եմ կորցրել, երբ նրանք որոշել են, որ Եվան «թռել»է: «Փորձեք ևս մեկ անգամ հայտնվել իմ կյանքում, երբ կհասկանաք, որ Եվան երկու տարի չկար ոչ այն պատճառով, որ «թռել» էր, այլ որովհետև նրան պետք էր ուժեր հավաքել՝ նոր նվաճումերի հասնելու համար: «Թռնել» ես կարող եմ միայն ձեր էրոտիկ երազներում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее