Օրերս Չիկագոյում անց է կացվել բարեգործական երեկո, որը նվիրված է եղել ԼԳԲՏ-ի ներկայացուցիչներին: Երեկոյի ընթացքում ի պաշտպանություն տրանսսեքսուալների, համասեռամոլների և լեզբուհիների՝ ելույթ է ունեցել Քիմ Քարդաշյանի սեռափոխված խորթ հայրը՝ Քեյթլին Ջենները: Լսելով նրա խոսքը՝ երեկոյի ներկաները դուրս են եկել, շրջապատել են Քեյթլինին և ի նշան բողոքի՝ ասել, որ նա իրենց ներկայացնելու իրավունք չունի, ավելին՝ նրա կերպարը վիրավորում է տրանսսեքսուալներին:
Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված նրանց այս կտրուկ քայլը, ԼԳԲՏ-ի ներկայացուցիչները պարզաբանել են.
«Քեյթլինն ապրում է հսկայական առանձնատանը, ունի միլիոնավոր դոլարների կարողություն այն դեպքում, երբ տրանս հասարակության կեսն ապրում է փողոցում: Մենք, իհարկե, ողջունում ենք Քեյթլինի սեռափոխման քայլը, բայց մենք չենք ընդունում այն, որ նա հասարակության համար իսկական հերոս է դարձել: Քեյթլինը մեզ ներկայացնելու իրավունք չունի»:
Կարդացեք նաև՝ Քիմ Քարդաշյանի սեռափոխված խորթ հայրը «Տարվա կին» է ճանաչվել