ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում կիսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օկուպացված Ստեփանակերտում կայացած Շուշիի III գլոբալ մեդիա համաժողովում ունեցած ելույթով։ Ադրբեջանի նախագահն ասել էր. «Ես չէի կանխատեսել Թրամփի հաղթանակը։ Ես պարզապես ասել էի, որ դա նախընտրելի կլինի ադրբեջանական ժողովրդի համար, հաշվի առնելով, որ նա, ինչպես մենք, կիսում է հիմնարար արժեքները, այդ թվում՝ ընտանեկան արժեքները։ Նա ԱՄՆ միակ նախագահն է, որը պատերազմներ չի սկսել։ Եվ այս կարճատև ժամանակահատվածում, ինչ նա իշխանության ղեկին է, ակնհայտ է, որ պատերազմներին վերջ է տալիս։ Մենք նաև շնորհակալ ենք Թրափին՝ Ադրբեջանին և Հայաստանին՝ վերջնական համաձայնության գալու հարցում օգնելու ցանկության համար։ Չնայած այն հանգամանքին, որ նա զբաղված է միջազգային անվտանգության ավելի գլոբալ հարցերով, Հարավային Կովկասում իրավիճակը պահում է իր տեսադաշտում»։ ***
Դիտեք նաև՝ |
Թրամփն իր էջում տարածել է օկուպացված Ստեփանակերտում Ալիևի ելույթը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական далее

далее

далее

далее

далее

далее

далее