▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփին առաջադրել են Նոբելյան մրցանակի՝ հիշատակելով ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործում նրա դերը

Մալթայի փոխվարչապետ և արտաքին գործերի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջը երկու շաբաթ առաջ Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտնել է նրան խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին:  Բորջը գրառմամբ հիշեցրել է այս համատեքստում Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղությունը: 

«Որպես 2024 թվականին ԵԱՀԿ-ն ղեկավարող անձ, ես շատերի հետ աշխատել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության շուրջ՝ հասնելու խաղաղության, որը վերջապես ձեռք բերվեց այս ամռանը Ամերիկայի նախագահի կողմից: Ես Ամերիկայի նախագահին հանձնեցի իմ անունից գրված նամակը, որտեղ նրան տեղեկացրել եմ, որ շատերի նման ես նրան առաջադրել եմ խաղաղության Նոբելյան մրցանակի», - գրել է Բորջը: 

Պաշտոնյան ԱՄՆ նախագահին նաև խրախուսել է շարունակել աշխատել Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում խաղաղության հաստատման ուղղությամբ: 

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее