Դիտեք նաև՝ |
|
Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով հարցերին՝ մեջբերեց ֆեյսբուքյան իր գրառումը։ «Նիկոլ, դու ես 2020-ին Կապանում հրապարակել Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը, որի համաձայն «ԵԱՀԿ կամ ՄԱԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղում պետք է իրականացվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվե»։ «Հիմա եկել ումի՞ց ա բողոքում, ի՞նչ ա ասում։ Նիկոլն ինքն իր ասածների մեջ խճճվել ա։ Ես ասում եմ, նիկոլ Փաշինյանը հեռախոսից կարդում էր էն բանակցային ժառանգությունը, որը իրեն թողել էինք մենք, թող գնա ինքը՝ անթրաշ Նիկոլը թրաշված Նիկոլի հետ բանավիճի, իրար տան-ջարդեն, ՔՊ-ն էլ թող 2 մասի բաժանվեն՝ մի մասը թրաշվողների կողմը լինի, մի մասը՝ անթրաշների, իրանք իրար հետ կռվեն, նախագահներից ինչա՞ ուզում»,- ավելացրեց Շարմազնովը։ «Բանավեճ են ուզում․ Ռուբինյանն էլ էր ասում»․ մեկնաբանեցին լրագրողները։ «Ռուբինյանի մոտ իսկի ՀՀԿ-ի տատիկին չենք ուղարկելու բանավիճի, թող ոտքի տակ դրանք չընկնեն, մեր բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ է, բանավեճն էլ սպառված է»,- ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ |
«Թրամփի բախտի վրա էլ քար գցեց»․ Էդուարդ Շարմազանով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее

далее

далее

далее

далее

далее

далее