▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփը Խաղաղության Նոբելյան մրցանակ չստացավ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չստացավ 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը։

Մրցանակը շնորհվեց Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին։

«Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն որոշել է 2025 թվականի Խաղաղության ՆՈբելյան մրցանակը շնորհել Մարիա Կորինա Մաչադոյին՝ Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքների առաջխաղացման գործում իր անխոնջ աշխատանքի և բռնապետությունից ժողովրդավարության արդար և խաղաղ անցման հասնելու նրա պայքարի համար», - նշված է կոմիտեի կայքում։

Հավելենք, որ Սպիտակ տունը մեղադրել է Նոբելյան կոմիտեին որոշումը քաղաքականացնելու մեջ։

Խաղաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտնի դառնալուց հետո Սպիտակ տունը հայտարարել է, որ կոմիտեն «քաղաքականությունը դասում է խաղաղությունից վեր»։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի խաղաղության համաձայնագրեր կնքել, պատերազմները դադարեցնել և կյանքեր փրկել»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանում իր ելույթում նշել էր. 

«Այս խաղաղության գործում վճռական է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, որի նվիրվածությունը, հետևողականությունը և սկզբունքայնությունը հնարավոր դարձրին, թվում է, անհնարինը։։

Այս է պատճառը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք համաձայնեցրել ենք նախագահ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու մեր համատեղ որոշումը, որովհետև մեր սեփական օրինակով տեսանք, որ նախագահ Թրամփն իսկապես նվիրված է խաղաղության գաղափարին»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее