▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփը սկսել է արտաքսել ապօրինի միգրանտներին.թիրախը նաև Լոս- Անջելեսն է

ԱՄՆ էմիգրացիոն իշխանություններն ապօրինի միգրանտների դեմ լայնածավալ գործողություններ են սկսել իրականացնել՝ երկրից արտաքսելու նպատակով։ Թրամփը իրականացնում է իր նախընտրական խոստումներից հերթականը՝ ապօրինի ներգաղթյալների դեմ կոշտ պայքարը։

Ի սկզբանե հայտարարվել էր, որ այս գործողություններն իրականացվելու են օրինախախտ միգրանտների նկատմամբ, ովքեր ապօրինի գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում։ Արդեն երկու օր է մի քանի նահանգներում գործընթացը սկսվել է։

Այդ նահանգների թվում է Կալիֆորնիան, մասնավորապես Լոս-Անջելեսը։ Շուրջ 110 անձ ձերբակալվել է, որից 40-ը դեպորտացիայի է ենթարկվել Մեքսիկա։ Հայաստանի քաղաքացիների մասին դեռ տեղեկություններ չկան։

Սուրեն Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее