▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփը կստորագրի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրենքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ստորագրել օրենքը, որով Ռուսաստանի դեմ նոր ծավալուն պատժամիջոցներ են սահմանվում եւ ընդլայնվում են նախկինում գործող սահմանափակող միջոցառումները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

 «Նախագահ Դոնալդ Թրամփն ուսումնասիրել է օրինագծի նախկին տարբերակները, եւ խնդրել է փաստաթղթում չափազանց կարեւոր տարրերի փոփոխություններ կատարել: Հիմա նա ծանոթացել է վերջնական տարբերակի հետ եւ հաշվի առնելով, որ իր առաջարկած ուղղումները կատարվել են, օրենքը հաստատել է ու մտադիր է այն ստորագրել»,- նշված է Սպիտակ տան մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Օրենքի ընդունման օգտին, որով նոր պատժամիջոցներ են սահմանվում նաեւ Իրանի եւ Հյուսիսային Կորեայի դեմ, քվեարկել է Կոնգրեսի 419 անդամ՝ 3 դեմ ձայներով: Սենատում փաստաթղթին աջակցել են 98 օրենսդիրներ, եւ միայն երկուսն են ձեռնպահ մնացել:

Նոր օրենքի դրույթներից մեկով սահմանափակվում է պատժամիջոցները մեղմելու կամ չեղարկելու ԱՄՆ նախագահի իրավունքը՝ նրան պարտավորեցնելով այդ գործողությունները Կոնգրեսի հետ համաձայնեցնել:

Օրինագծի քննարկման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը օրենսդիրներին զգուշացրել է, որ նոր խիստ միջոցառումները վարչակազմին կզրկեն Ռուսաստանի հետ հարաբերություններում «անհրաժեշտ ճկունությունից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее