▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թքել եմ տենց կառավարության ու ԱԺ պատգամավորի վրա՝ իր աշխատավայր պիտի գողեգող մտնի․ Հայկ Մամիջանյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Ազգային ժողովի դիմաց քաղաքացիներն իրականացնում են բողոքի ակցիա։

Նրանք հավաքվել են ԱԺ-ի դիմաց, որ, ինչպես նշում է ցուցարարը, մոտենան պատգամավորներին և ասեն, թե ժողովուրդը իրականում ինչ է մտածում իրենց մասին։ Ցուցարարները վանկարկում են «Նիկոլ Դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»։

«Այս պատգամավորները օրինակ են վերցնում իրենց քաղաքական առաջնորդ դավաճան Փաշինյանից ու ամեն կերպ ճողոպրում են իբր իրենց աշխատավայր, օրինակ՝ պրն Եղոյանը վանկարկումների և սուլոցների ժամանակ մի կերպ կարողացավ ճողոպրել իր աշխատավայր, որտեղ, բացի աշխատանքից, ամեն ինչով զբաղվում է։ Ասում են՝ մնացած պատգամավորները մյուս մուտքից թաքուն են ներս մտել։ Թքել եմ տենց կառավարության ու ԱԺ պատգամավորի վրա, որ իր աշխատավայր պիտի թաքուն, գողեգող մտնի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական թևի առաջնորդ Հայկ Մամիջանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее