▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թողե՛ք էս քաղաքական խարդավանքները, ժանգը մեր ներսից պետք է հեռացնե՛նք. Սասուն Միքայելյան

Թողե՛ք էս քաղաքական խարդավանքները, ժանգը մեր ներսից պետք է հեռացնե՛նք. Սասուն Միքայելյան

 

«Մեր շիրիմներն են մեզ համախմբում։ Ինչպես ասում էր Սպարապետը՝ մեր ժանգը ներսից է ուտում, ժամանակն է այդ ժանգը հանենք մեր ներսից, ժամանակ չունենք։ Կա՞ մեկը, որ կարող է ասել՝ ինչ կլինի վաղը, պատերազմ կլինի, թե՞ չի լինի, բայց մենք պարտավոր ենք համախմբվել, համալրելու մեր բանակի շարքերը և լինել բանակի ու պետության կողքին»,- այսօր Եռաբլուրում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Այս վիճակը, այսօրվա մեր ժողովրդի անորոշությունը շատ վտանգավոր է։ Թողեք քաղաքական խաղերը ու խարդավանքները, դրա ժամանակը չունենք, եկեք սառը դատենք և պատրաստ լինենք»,- ասաց Միքայելյանը։

Հիշեցնենք, որ այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее