▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թող Վահագն ու Ալենը դոշ ծեծեն, մի օր էլ իրենց է փուռը տալու». ԱԺ փոխնախագահը սկսել է «ատամ» ցույց տալ

«Իրավունք» թերթը գրում է. «Սեպտեմբերի 20-ին Համալիրում կայացած ՔՊ համագումարին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին թույլ չեն տվել ներկա գտնվել։ Պատճառը Արշակյանի կողմից ՔՊ-ի 30 հազար դրամ անդամավճարը չվճարելն է։ Այդ մասին ուղիղ հայտարարեց անգամ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ ինչպես այլ կուսակցականների, որոնք չէին վճարել անդամավճարը, Արշակյանին ևս թույլ չեն տվել մասնակցել համագումարին։ Արշակյանը, սա համարել է հարված թիկունից ու նեղ կուգում անկեղծացել, թե Փաշինյանը կորցրել է իրականության զգացումը ու առաջնորդվում է Ալենի հրահանգներով, լավ իմանալով, որ տեղն եկած տեղը Ալենը առաջինն է «ժերտվա» տալու շեֆին։

Միեւնույն ժամանակ ասել է, որ առայժմ կմնա թիմում, բայց էլ առաջվա նման ակտիվություն չի ցուցաբերի. «Թող Վահագն ու Ալենը դոշ ծեծեն, մի օր էլ իրենց է փուռը տալու»,-ասում են մոտավորապես այսպես է անկեղծացել ԱԺ փոխանախագահը մտերիմ շրջապատում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее