▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող լինեն սերիալներ, բայց ունենան որակ. Շանթ Հովհաննիսյան

Life.panorama.am-ը գրում է. Արդեն մի քանի օր է, ինչ «Առաջին ալիքով» հեռարձակվում է 16 մասից բաղկացած «Հատուկ բաժին» հեռուստաֆիլմը, որում նկարահանվել են Շանթ Հովհաննիսյանը, Մարիամ Դավթյանը, Բաբկեն Չոբանյանը, Սեպուհ Ապիկյանը, Վաչե Երիցյանը, Ալեքսանդր Բադալյանը և այլք:

Կայքը զրուցել է  «Հատուկ բաժնի» գլխավոր հերոսներից մեկի՝ Շանթ Հովհաննիսյանի հետ, ով սկզբունքորեն չի նկարահանվում սերիալներում: Դերասանը պատմել է, որ այս անգամ ընդունել է առաջարկը, քանի որ իրեն գոհացրել է որակը.

«Այո, ես չեմ ցանկանում նկարահանվել բազմասերիանոց, երկարաշունչ սերիալներում, բայց այս անգամ համաձայնեցի, քանի որ սցենարն արդեն ամբողջությամբ պատրաստ էր, բացի այդ, այն լինելու էր ընդամենը 16 սերիա: Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ խոսելուց հետո հասկացա, որ «Հատուկ բաժինը» այսօրվա համատարած սերիալային որակին չի համապատասխանելու: Այս ֆիլմը դետեկտիվ ժանրի է, որին տրվել է գեղարվեստական ֆիլմի որակ»,- պատմել է Շանթ Հովհաննիսյանը:

Դերասանը ֆիլմում ներկայանում է որպես «Հատուկ բաժնի» գնդապետ.

«Այս կերպարը ինձ հետաքրքիր էր այնքանով, որ ես փորձեցի հասկանալ ոստիկանի հոգեբանությունը, նրանց գործունեության դրդրապատճառները, փորձեցի վերլուծել, մտածել, ինչը իսկապես շատ հետաքրքիր էր: Առհասարակ, դերասանը սիրում է կերպարներ կերտելով՝ տարբեր ոլորտների մարդկանց զգացողությունները զգալ, այս պարագայում ես փորձեցի վերապրել «Հատուկ բաժնի» գնդապետի հոգեվիճակը, ով կառավարում է մի ամբողջ լուրջ կառույց: Ես ամեն բան արել եմ, որպեսզի համոզիչ լինեմ»,- նշել է նա:

Անցնող տարին Շանթ Հովհաննիսյանի համար հագեցած է եղել.

 «Այս տարի հասցրեցի նկարահանվել Արցախի մասին երկու գեղարվեստական ֆիլմերում, որոնք ինձ համար մեծ արժեք ունեն: Մեկը թեհրանահայ Անահիտ Աբաթի ֆիլմն էր, որը կոչվում է «Եվա», այն նկարահանվեց Արցախում եւ պատմում է Արցախի հետպատերազմյան կայնքի մասին, իսկ մյուսը Շավարշ Վարդանյանի «Երկար վերադարձ» ֆիլմն էր, որում կան արցախյան պատերազմի կադրեր, հետո նաև հետպատերազմյան տարիներ, հիշողություններ, բայց, ցավոք, այս ֆիլմը դեռ ավարտին չի հասցվել ֆինանսական խնդիրների պատճառով, հույս ունեմ, որ կկարողանանք ավարտել հաջորդ տարի: Ի դեպ, «Երկար վերադարձը» իրական հիմք ունի իր մեջ, քանի ու սցենարի հեղինակը հենց Շավարշն է, ով արցախյան պատերազմի ականատեսներից է եղել»,- պատմել է դերասանը:

Ի դեպ, Շանթ Հովհաննիսյանը սերիալներում չի խաղում ոչ նրա համար, որ լավ կարծիքի չէ դրանց վերաբերյալ.

«Ինձ համար գլխավորը որակն է, թող լինեն սերիալներ, բայց ունենան որակ, մակարդակ: Չէ, որ սերիալային ժանրը ընդունված է ողջ աշխարհում և դրա սպառողն էլ կա, պարզապես պետք է հետեւել ամենակարևորին՝ որակին: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее